21 ապրիլի 2010 - 16:59 AMT
"Յունիբանկ" ՓԲԸ-ի Խորհրդի նախագահն արժանացել է Ռուսաստանի բանկերի միության պատվոգրի

Ռուսաստանի բանկային համակարգիզարգացմանգործում մեծ ներդրում ունեցած բանկային ոլորտի ներկայացուցիչներին, պետական և հասարակական գործիչներին Ռուսաստանի բանկերի միության XXI համագումարին հանձնվել են հատուկ պատվոգրեր: "Բանկային համակարգի զարգացման և կատարելագործման գործում մեծ ավանդ ունենալու համար" պատվոգրին արժանացել է "Յունիբանկ"-ի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան "Յունիաստրում Բանկ"-ի նախագահ Գագիկ Զաքարյանը:

"ՌոսԲիզնեսՔոնսալթինգ" գործակալության տվյալներով, 2009թ.-ին "Յունիաստրում Բանկ"-ը էապես ամրապնդել է իր դիրքերը, արձանագրելով միջինը 30% աճ գործունեության բոլոր ուղղություններով: Վարկային պորտֆելի ծավալով "Յունիաստրում Բանկ"-ը ՌԴ բանկային համակարգում զբաղեցրել է 36-րդ տեղը, վարկանիշային աղյուսակում բարձրանալով 18 կետով: Պայմանավորված վարկային պորտֆելի ծավալների աճի հետ, "Յունիաստրում Բանկ"-ն ակտիվների ծավալով ընդգրկվել է 50 ամենախոշոր ռուսաստանյան բանկերի ցուցակում, զբաղեցնելով 48-րդ տեղը: Ավանդային պորտֆելի մեծությամբ բանկը զբաղեցրել է 43-րդ տեղը:

"Յունիբանկ"-ի դիրքերըՀՀ բանկային համակարգում 2009թ.-ի արդյունքներովհետևյալնեն. ակտիվներ` 5-րդ տեղը, վարկային ներդրումներ` 5-րդ տեղը, արդյունաբերության ոլորտի վարկավորում` 1-ին տեղը, ֆիզիկական անձանց վարկավորում` 2-րդ տեղը, հիփոթեքային վարկավորում` 2-րդ տեղը, ավտովարկավորում` 1-ին տեղը, պարտավորություններ` 3-րդ տեղը, ժամկետային ավանդներ` 1-ին տեղը, դրամական փոխանցումներ` 1-ին տեղը: