21 ապրիլի 2010 - 17:20 AMT
Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը կմատուցվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին

Հայ Առաքելական եկեղեցու Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ, արքեպիսկոպոս Արամ Հաթեշյանը Վան է մեկնել, որպեսզի ծանոթանա Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու եկեղեցական գործունեության վերսկսման շուրջ տարվող աշխատանքներին: Ինչպես հաղորդում է Internthaber-ը, այնտեղ Աթեշյանը կհանդիպի նաև Վանի նահանգապետ Մունիր Կարաօղլուի հետ:

Սուրբ Խաչ եկեղեցում առաջին պատարագը կմատուցվի 2010 թվականի սեպտեմբերի 12-ին: