21 ապրիլի 2010 - 17:29 AMT
Ախալցխայում վրացիները քանդում են հայկական կաթողիկե Սբ. Երևման եկեղեցին

Արդեն մի քանի օր է, ինչ վրացիները քանդում են Ախալցխայի Ռաբաթ թաղամասում գտնվող հայկական կաթողիկե Սբ. Երևման կիսաքանդ եկեղեցին, որը ըստ ավանդության հիմնադրվել է 7-րդ դարում:

Ներկա պահին քանդել են եկեղեցու խորանը ինչպես նաև մի կամար: Եկեղեցու խորանը քանդելուց նրանք հանդիպել են հայկական արձանագրություններով հնամյա խաչքարերի, որոնք դեռևս չեն տեղափոխվել կամ ոչնչացվել:

Քաղաքապետրանի աշախատակիցների խոսքերով, նրանք եկեղեցու քանդելու հետ բացարձակ ոչ մի կապ չունեն այդ ամենը տնօրինում է Վրաստանի Մշակույթի և հուշարձանների պահպանման նախարարությունը: Նրանք նաև տեղեկացրին, որ տվյալ եկեղեցու տեղը կառուցվելու է վրաց կաթոլիկ եկեղեցի: