21 ապրիլի 2010 - 18:01 AMT
2010 թվականի փետրվարին Հայաստանի խոշոր հարկ վճարողները 3,8 մլրդ դրամով շատ հարկ ու այլ պարտադիր վճարներ են կատարել

Պետական բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով 2010թ.-ի փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է շուրջ 15 մլրդ. դրամ կամ ավել նախորդ տարվա փետրվարից 3.8 մլրդ դրամով: Այդ մասին ասվում է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի «Խոշոր հարկ վճարողների հարկային վճարումների մոնիտորինգի հրապարկման ենթակա 2010թ.-ի փետրվար ամսվա ամփոփ ցուցանիշներ»-ում:

Ընդ որում, 344 խոշոր հարկ վճարողների կողմից 2010թ. փետրվարին վճարվել է հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 50.8 %-ը:

Միայն 11 ընկերությունների կողմից («Հայ-Ռուսական «Հայռուսգազարդ», «ՀԱԷԿ», «Արմենիա միջազգային օդանավակայաններ», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», «Օրանժ Արմենիա», «Հայբիզնեսբանկ», «Ամերիաբանկ», «Երևանի ջերմաէլեկտրակայան», «Ի ԷՄ ԷՅՋ Քոնսթրաքշն», «Գեո Պրո Մայնինգ Գոլդ» և «ՎՏԲ-Հայաստան բանկ») ընդհանուր առմամբ 2010թ.-ի փետրվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատությամբ պետական բյուջե 2.2 մլրդ. դրամով ավել հարկային վճարումներ է կատարվել: