Արմեն Մովսիսյան. Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է21 ապրիլի 2010 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանն առաջինն է էներգահամակարգերով ոչ միայն տարածաշրջանում, այլ նաև նախկին ԽՍՀՄ երկրներում: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի էնեևգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էլեկտրակայանի բացման ժամանակ: “Հայաստանի էներգահամակարգն ԱՊՀ երկրների շարքում ամենակայացածն է իր արտադրական և բաշխիչ հզորություններով, բաշխման կուլտուրայով և էլեկտրաէներգիայի համակարգի հաշվառումով: Դա ոչ միայն իմ սուբյեկտիվ գնահատականն է, այլ նաև մի շարք միջազգային փորձագետների և մասնագետների գնահատականը”,- ավելացրել է նա: Բացի դրանից, նախարարն ավելացրեց, որ “Երևանի ՏԷՑ” տարածքում նախատեսվում է կառուցել երկրորդ էլեկտրակայանը: Իսկ նոր էներգաբլոկից ստացված էներգիան առաջին հերթին օգտագործվելու է ներքին պահանջմունքների բավարարման համար, իսկ ավելցուկը կփոխեն իրանական գազի հետ: Երևանի համակցված շեգոգազային ցիկլով էլեկտրակայանի պաշտոնական բացման արարողությունը կայացել է ապրիլի 21-ին Հայաստանի նախագահՍերժ Սարգսյանի մասնակցությամբ: Նոր էլեկտրակայանը 1կՎտ/ժ էլեկտրաէներգիայի մշակման համար կծախսի 2-2,3 անգամ ավելի քիչ վառելիք (բնական գազ), քան երկրի այլ էլեկտրակայանները: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |