21 ապրիլի 2010 - 20:11 AMT
Հայաստանում իրականացվում է հաճախականական սպեկտրի ցուցակագրում

Հայաստանում անցկացվում է հաճախականական սպեկտրի ցուցակագրում, որի կարեւոր նպատակն է ի հայտ բերել "թվային դիվիդենտը" - այն հաճախականական դիապազոնը, որը հասանելի կլինի թվային հաղորդակցությանը անցնելուց հետո: Այս մասին PanARMENAIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Ազգային մրցունակության հիմնադրամի նախագծերի ղեկավար Արմեն Ղալումյանը:

”2015 թ. թվային հեռուստա և ռադիոհաղորդակցության անցնելուց հետո, հաճախականությունների նշանակալի դիապազոնը կարող է գտնել այլընտրանքային կիրառում, այդ թվում WiMax կապը մինչև վերջին օգտագործողին հասցնելու համար”, - ասել է նա: