21 ապրիլի 2010 - 20:28 AMT
Ապրիլի 30-ին “Բամբիռ” ռոք-խումբը հանդիսատեսին ներկայացնելու է նոր երգեր

Ապրիլի 30-ին Երևանի “STOP” ակումբում տեղի է ունենալու հայկական “Բամբիռ” ռոք-խմբի համերգը:

“Ծրագիրն իր մեջ ներառում է հիմնականում նոր երգեր, և ինչպես միշտ լինելու են հին երգերի իմպրովիզացիաներ”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է “Բամբիռի” անդամ Արիկ Գրիգորյանը: