21 ապրիլի 2010 - 21:24 AMT
Պաշտոնական Կիևն ընդունում է ՎՈւԱՄ-ի փլուզումը

ՎՈւԱՄ շրջանակներում համագործակցությունը երկրորդ պլան է մղվում: Այդ մասին Կիևում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինը:

“Մենք այսօր դադարեցրել ենք աշխատանքն այդ ուղղությամբ: Ինձ թվում է, նրա նկատմամբ հետաքրքրությունը կորցրել են բոլորը. կազմակերպության մասնակիցները և նախագծի հեղինակները”,- ասել է Լիտվինը: Նրա խոսքերով, Ուկրաինան այսօր մտահոգված է նրանով, թե ինչ կտա իրեն “Արևելյան գործընկերությունը”: