Արքեպիսկոպոս Չոլակյանն աղոթք է հղել առ Աստված Ներկայացուցիչների պալատում22 ապրիլի 2010 - 11:23 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նիստն ապրիլի 21-ին սկսվել է Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևելյան հայրապետական թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Օշական Չոլակյանի աղոթքով: Սրբազանը հարգել է Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հիշատակը և աղոթք հղել առ այն, որ նման բարբարոսություններն ապագայում երբեք չկրկնվեն, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): Արքեպիսկոպոսը հրավիրվել էր Նյու Յորքի կոնգրեսական Քերոլայն Մելոնիի կողմից, որը երկար ժամանակ ԱՄՆ հայկական համայնքի բարեկամն է: Նա ողջունել է հայկական համայնքի հոգևոր առաջնորդին և նշել, որ Հայոց ցեղասպանության 95-ամյակի օրը միանալու է նրան: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |