22 ապրիլի 2010 - 15:24 AMT
Վոլգոգրադի մարզում կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Վոլգոգրադի մարզի հայերն ապրիլի 24-ին կհարգեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: “Մենք կոչ ենք անում Վոլգոգրադի մարզում բնակվող բարի կամքի բոլոր մարդկանց, զանգվածային լրատվամիջոցների բոլոր խմբագրություններին, ընդունելով հայ ժողովրդի չապաքինվող վերքի մեծագույն վիշտը որպես սեփական, արձագանքել մեր ցավին և 2010-ի ապրիլի 24-ին ժամը 12:00-ին կանգնել մեր կողքին և աղոթել Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում, որտեղ կայանալու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ”,- ասվում է հայկական համայնքի հայտարարությունում:

Հիշատակի պատարագից առաջ ծաղկեպսակ է դրվելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, որը գտնվում է եկեղեցու մոտ: Այստեղ տեղի է ունենալու սգո հանրահավաք, որին մասնակցելու են քաղաքի և մարզի առաջին դեմքերը: Վոլժսկից Վոլգոգրադի “Սուրբ Գևորգ” եկեղեցու մոտ կժամանի “ավտովազք-ակցիա” ավտոշարասյունը` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, հաղորդում է miasin.ru-ն: