Պարզվեց, որ Ախալցխայի հայկական եկեղեցին ոչ թե քանդում են, այլ` վերականգնում

Պարզվեց, որ Ախալցխայի հայկական եկեղեցին ոչ թե քանդում են, այլ` վերականգնում

PanARMENIAN.Net - “Ախալցխայի երիտասարդները, առաջնային կարևորություն տալով զգացմունքներին, ծրագրված սադրանքի զոհ են դարձել, որի արդյունք մեծ իրարանցում է բարձրացել այն ապատեղեկատվության շուրջ, թե վրացիները քանդում են Սբ Երևման եկեղեցին”,-ասել է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Վազգեն Միրզախանյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում:

Ըստ նրա, եկեղեցին և հարակից 3 հա տարածքը 2009թ. Վրաստանի իշխանությունները 99 տարով փոխանցել են Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցուն, որի ներկայացուցիչն է Ջուզեպե Պազոտոն:

“Ըստ համապատասխան պայմանագրի, Վրաստանում Վատիկանի կաթոլիկ եկեղեցին պարտավորվել է վերականգնել Սբ Երևման եկեղեցին ու բարեկարգել տարածքը: Դա էլ այս իրարանցման պատճաը դարձավ: Սակայն, ինչպես հաղորդեց մեզ Ջ.Պազոտոն, վերականգնողական աշխատանքները կիրականացվեն ըստ վերականգնման նորմերի, ինչը, բնականաբար, չպետք է դժգոհություն առաջացնի”,-նշել է արքեպիսկոպոսը:

Ինչպես հաղորդել է Վ.Միրզախանյանը, հղում անելով ճարտարապետության պատմության մասնագետ Սամվել Կարապետյանի հետազոտություններին, հայ առաքելական Սբ.Երևման եկեղեցին, հիմնված VII-րդ դարում, իսկ որոշ աղբյուրներով` XII-XIV դարում, 1770թ. ֆրանսիացի կաթոլիկների ջանքերով վերածվեց կաթոլիկ եկեղեցու, իսկ 1828թ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ վնասվեց: Ավելի ուշ Սբ Երևման եկեղեցին վերականգնվել է և ծառայել է կաթոլիկ հայերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---