22 ապրիլի 2010 - 16:22 AMT
2010-ին Հայաստանի կառավարության ծրագրերը ուղորդվելու են աշխատատեղերի ստեղծմանը

Աշխատատեղերի ստեղծման հարցը հետճգնաժամային փուլում ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից է, ապրիլի 22-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: “ Չնայած նրան, որ առաջին եռամսյակի տվյալներով մենք 5,5 տոկոս տնտեսական աճ ունենք, աշխատատեղերի հարցը շարունակում է արդիական մնալ”,- ասել է նա:

Նրա խոսքերով, առաջին եռամսյակի սոցիալ-տնտեսական գնահատականները և հասարակության ընկալումների մասին հաշվետվությունը նույնպես պատրաստ է, որը շուտով կհրապարակվի: Թիվ մեկ հարցը, որ այսօր մտահոգում է Հայաստանի քաղաքացիներին, աշխատատեղերի խնդիրն է: “Մեր առաջիկա ծրագրերը ուղղված պետք է լինեն նոր աշխատատեղերի ստեղծմանը, որպեսզի մեր քաղաքացիները տեսնեն տնտեսական աճի արդյունքները”,- նշել է վարչապետը: