Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը դեմարշ էր` ուղղված Թուրքիային և համաշխարհային հանրությանը

Հայաստանի խորհրդարանի հայտարարությունը դեմարշ էր` ուղղված Թուրքիային և համաշխարհային հանրությանը

PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի քաղաքական կոալիցիոն ուժերի հայտարարությունը կարելի է դիտարկել որպես դեմարշ` ուղղված ոչ միայն Թուրքիային, այլև համաշխարհային հանրությանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նրա խոսքերի համաձայն, Հայաստանը հստակորեն հասկացրել է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը երկար չի կարող մնալ ներկա իրավիճակում: “Հիմնախնդիրն առկախ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ չեն եղել: Այդ ընտրությունները լինելու են 2011 թ.”, - ասել է հայ քաղաքագետը:

Միևնույն ժամանակ Իսկանդարյանը գտնում է, որ ազգին ուղղված ՀՀ նախագահի ուղերձում հնչել են այն բոլոր դրույթները, որոնք առկա են խորհրդարանական խմբակցությունների հայտարարության մեջ:

“Այն, որ թուրքական կողմը հրաժարվում է խելամիտ ժամկետներում վավերացնել արձանագրություններն առանց նախապայմանների, իմաստազրկում է արձանագրությունների վավերացման գործընթացը ՀՀ ԱԺ-ում շարունակելը: Մենք անհրաժեշտ ենք համարում սառեցնել գործընթացը և խորհրդարանի օրակարգից հանել այդ փաստաթղթերի քննարկումը, քանի դեռ թուրքական կողմը չի համաձայնի գործընթացը շարունակել առանց նախապայմանների”, - ասված է ՀՀ ԱԺ քաղաքական մեծամասնության հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---