1 նոյեմբերի 2001 - 22:58 AMT
ԱԴՐԲԵՅԱՆԻ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԻՐԵՆՑ ՎՐԹՈՎՄՒՆՔՆ ԵՆ ԱՐՏԱՀԱՅՏԵԼ ԲԱՔՎՈՒՄ ՀԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Լեռնային Ղարաբաղից Բաքու այցելող յուրաքանչյուր պատվիրակություն հայտարարություններ է անում, որոնցում փորձում է կասկածի տակ դնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ասվում է Ադրբեջանի կանանց կազմակերպությունների այսօր ընդունված հայտարարությունում: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, հայտարարությունում նշվում է, որ հաճախակի են դարձել Լեռնային Ղարաբաղի հայ
բնակչության ներկայացուցիչների այցելությունները Բաքու, որոնք,
փաստաթղթի հեղինակների խոսքերով, անարգանք են ցուցբերում
ադրբեջանական պետության հանդեպ: Հայտարարությունը պահանջ է պարունակում վերջ դնել Ադրբեջանի մայրաքաղաք անջատողականորեն տրամադրված հայերի այցերին:
Նմանատիպ հայտարարությամբ հանդես է եկել նաեւ Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը (ՂԱԿ): ՂԱԿ-ը գտնում է, որ
այդ այցելությունների նպատակն է հասնել ղարաբաղյան անջատողականների` որպես հակամարտության երրորդ կողմ ճանաչմանը:
Հիշեցնենք, որ ներկայումս Բաքվում են գտնվում մի քանի լրագրողներ Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից, որոնք ադրբեջանական լրագրողների հետ միասին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը մամուլում լուսաբանելուն նվիրված սեմինարի մասնակիցներ են: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: