Իտալիայի սենատորը պահանջել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը22 ապրիլի 2010 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի ընդդիմական Դեմոկրատական կուսակցության անդամ, սենատոր Ալբերտինա Սոլիանին պահանջել է, որպեսզի Սենատը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է ASCA իտալական լրատվական գործակալությունը, Սոլիանին հայ-իտալական բարեկամության խորհրդարանական խմբի անունից կոչ է արել միանալ Հայաստանի Հանրապետությանն ու Իտալիայի հայ համայնքին և հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: "Հայոց ցեղասպանության ճանաչումը բոլորի կողմից կարող է հիմք դառնալ Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր ու ամուր հարաբերությունների հաստատման համար",- ասել է Ալբերտինա Սոլիանին` ավելացնելով, որ ճիշտ է համարում, որպեսզի Իտալիայի Սենատը մոտ ժամանակներս ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Տավուշը հանուն հայրենիքի»․ Ժամը 15:30-ին լինել նշված վայրերում, խաղաղ երթով շարժվել Ազատության հրապարակ Նպատակն է ցույց տալ ժամանած հյուրերին, որ «ՀՀ վարչապետը տարածքներ հանձնելու համար երկրում լեգիտիմություն չունի» Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |