22 ապրիլի 2010 - 17:52 AMT
Ծիծեռնակաբերդում հիմնվեց “Հիշողության պուրակը”

Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում տնկվել է 95 ծառ: Տնկիները բերվել են Արևմտյան Հայաստանից “Հիշողության պուրակ” բացելու նպատակով:

“Հիշողության պուրակի” նախաձեռնողներն են Վայրի բնության ու մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամը, ՎիվաՍել-ՄՏՍ-ն ու Հայոց ցեղասպանության թանագարան-ինստիտուտը:

Ակցիան իրականացվում է “Երկրի օրվան” նվիրված միջոցառումների շրջանակներում`“Կանաչ սերունդ” քարոզարշավի կարգախոսով:

Արարողությանը ներկա են եղել Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: