1 նոյեմբերի 2001 - 20:21 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ
Այսօր Հայաստանի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2002 թվականի պետական բյուջեի նախագիծը: Նոյեմբերի 9-ին ֆինանսա-վարկային, բյուջետային ու տնտեսական հարցերով հանձնաժողովը կսկսի նախագծի քննարկումը: Օրենսդիրների դատին ներկայացված փաստաթուղթը հաստատվել է երկու օր առաջ գումարված կառավարության արտահերթ նիստի ընթացքում: Բյուջեի եկամտային մասը նախատեսվում է 214, ծախսայինը` 258 միլիարդ դրամի չափով: Բյուջեի պակասորդը նախատեսված է 43 միլիարդ դրամի սահմաններում, ինչը կկազմի ՆՀԱ-ի 3,6 տոկոսը: Նախատեսվում է, որ սղաճը չի գերազանցի 3 տոկոսը: Սպասվում է ներքին համախառն արդյունքի 6 տոկոս աճ: Օրենսդիրը հուսով է, որ կառավարման համակարգի բարեփոխման արդյունքում հնարավոր կլինի 20 տոկոսով բարձրացնել ուսուցչիների աշխատավարձը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: