22 ապրիլի 2010 - 18:11 AMT
Սահմանվել են 2010-2011թթ. ուստարվա ՀՀ պետական բուհերի ընդունելության տեղերը

Այսօր տեղի ունեցած Հայաստանի կառավարության նիստում սահմանվել են ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա բուհերի ընդունելության տեղերը: Հաստատվել են պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) 2464 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների, մասնագիտությունների եւ բուհի կողմից վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի (վճարովի) 18500, ՀՀ պետական բուհերի 2010-2011թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի կրթական ծրագրով 1543 տեղ, որից առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքի 1193 տեղ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով` 350 տեղ: