22 ապրիլի 2010 - 18:15 AMT
Էրդողան. Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք արձանագրությունների տառին ու ոգուն

Չնայած Հայաստանի կոալիցիոն կուսակցությունների որոշմանը, Թուրքիան հավատարիմ է Հայ-թուրքական արձանագրություններին: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: “Մենք բազմիցս ենք հայտարարել, որ հավատարիմ ենք արձանագրությունների տառին ու ոգուն, և մեր նպատակն է կյանքի կոչել դրանք”,-ասել է Էրդողանը, հաղորդում է World Bulletin-ը: