Անկարայում չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովը

Անկարայում չեղյալ է հայտարարվել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովը

PanARMENIAN.Net - “1915 թ. նախա և հետպատմական ժամանակաշրջանները. ժխտում և փոխզիջում” խորագրով Հայոց ցեղասպանության վերաբերյալ գիտաժողովը, որը պետք է տեղի ունենար Անկարայում ապրիլի 21-ին, չեղյալ է հայտարարվել` քանի որ կազմակերպիչները հանդիպել են քաղաքական և բյուրոկրատական խոչընդոտների: Գիտաժողովի ընթացքում մասնակիցները պետք է ոչ միայն պատմությունը քննեին, այլև պետք է ուսումնասիրեին հայերի գույքի բռնագրավման և վնասի փոխհատուցման հարցերը: Գիտաժողովին պետք է մասնակցեին հրատարակիչ Ռագիփ Զարաքօլուն, պատմաբան Ռեջեփ Մարասլին, գրող Սայիթ Չեթինօղլուն, ինչպես նաև ԱՄՆ-ից ժամանած պատմաբան գիտնականներ` Դավիթ Գաունտը, Անրի Թերոն և Խաչիկ Մուրադյանը, հայտնում է Armenian Weekly-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---