ԱՄՆ-ն չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

ԱՄՆ-ն չի կորցնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հույսը

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հուսով է, որ, Հայաստանն ու Թուրքիան կշարունակեն առաջ շարժվել հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ` չնայած, որ պաշտոնական Երևանը կասեցրեց հայ-թուրքական գործընթացի ներկա փուլը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլին: Ըստ նրա, ԱՄՆ-ում սպասում էին, որ Հայաստանի նախագահը հանդես կգա հայտարարությամբ` խորհրդարանում արձանագրությունների քննարկումը կասեցնելու վերաբերյալ: Միևնույն ժամանակ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնն որջունում է Երևանի որոշումը խաղաղ գործընթացը լիովին չդադարեցնելու մասին:

“Հայաստանն ու Թուրքիան ջանքեր են գործադրում, համոզվելու համար, որ գործընթացը չի ձախողվել: Դա մեզ որոշակի հիմքեր է տալիս լավատեսության համար, որ երկարաժամկետ հեռանկարում մենք կկարողանանք այդ հարցին վերադառնալու միջոց գտնել և փորձել կրկին առաջ մղել արձանագրությունները”;-լրագրողներին է ասել ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Ըստ Քրոուլիի, Վաշինգտոնը կոչ է անում կողմերին չհրաժարվել հաշտեցմանն ուղղված ջանքերից:

“Կողմերից ոչ մեկը չհեռացավ գործընթացից, սակայն ինձ թվում է, մենք բոլորս ենք հասկանում, որ մեզ որոշակի ժամանակ է հարկավոր նոր խթան հաղորդելու և գործընթացն առաջ մղելու համար”,-հավելել է Քրոուլին, հաղորդում է AFP-ն:

Ապրիլի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նաև հրամանագիր է ստորագրել հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը կասեցնելու վերաբերյալ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---