Արևմտյան Ուկրաինայում անցնում են Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառումներ23 ապրիլի 2010 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Ուկրաինայի հայ համայնքները որոշել են համատեղ հիշատակի միջոցառումներ անցկացնել` նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Ապրիլի 24-ին Կամենեց-Պոդոլսկի, Խմելնիցկու, Իվանո-Ֆրանկովսկի պատվիրակությունները կժամանեն Չերնովցի: Հայկական եկեղեցում կմատուցվի պատարագ ի հիշատակ անմեղ զոհերի, այնուհետև 4 համայնքների ներկայացուցիչները կայցելեն մանկատուն և նվերներ կհանձնեն երեխաներին: Այնուհետև բոլոր պատվիրակությունները կմեկնեն Կամանեց-Պոդոլսկ, որտեղ տեղի կունենա սգո երթ, հոգեհանգստի արարողություն տեղի կունենա հայկական եկեղեցու տարածքում: Ապրիլի 23-ին Չերկասի քաղաքի հայրենագիտական թանգարանում կբացվի Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ապրիլի 24-ին կմատուցվի պատարագ և տեղի կունենա հանրահավք` ի հիշատակ անմեղ նահատակների, հաղորդում է Analitika.at.ua-ն: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին Մի դրամի ուժը՝ «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը Կազմակերպությունը զբաղվում է էպիլեպսիա ունեցող երեխաների ախտորոշմամբ, դեղորայքի ապահովման հարցերով ու բուժմամբ |