Պադովայում տեղի է ունեցել Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը23 ապրիլի 2010 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Աապրիլի 19-ին Պադովայի քաղաքապետարանի «Պալացո Մոռոնի» պատմական սրահում տեղի է ունեցել իտալացի անվանի լուսանկարիչ Գրացիելլա Վիգոյի «Հայաստանի սուրբ հող» գրքի շնորհանդեսը, ինչպես նաև գրքում տեղ գտած լուսանկարների ցուցահանդեսը, որը նվիրված էր Հայոց Ցեղասպանության 95-ամյակին: Միջոցառումը բացել է Պադովայի քաղաքապետ Ֆլավիո Զանոնատոն, որը հատուկ շեշտել է այն հանգամանքը, որ Պադովա քաղաքը առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը և քաղաքապետարանի բակում փակցրեց զոհերի հիշատակը հավերժացնող հուշատախտակ: Նա, համարելով Հայոց ցեղասպանությունը մեծագույն ոճիր մարդկության դեմ, անհրաժեշտ համարեց այդ մասին մշտապես հիշեցումն ու դատապարտումը: Այնուհետև ելույթ է ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը, որը բարձր է գնահատել Պադովայի քաղաքապետարանի և անձնապես քաղաքապետի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում: Դեսպանը կարեւորել է Գրացիելլա Վիգոյի կողմից կատարված աշխատանքը և շեշտել, որ միջոցառումը խորհրդանշում է ոչ միայն Հայաստանի պատմությունը, այլև` նրա լուսավոր ապագան ու հայ ժողովրդի հավերժությունը: Միջոցառմանը ներկա էին Իտալիայի քաղաքական և մշակույթի շրջանակների, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |