23 ապրիլի 2010 - 13:13 AMT
Հնդկաստանում ՀՀ դեսպանը կներկայացնի Հայաստանի շահերը նաև Շրի Լանկայում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ին հրամանագիր է ստորագրել Աշոտ Քոչարյանին Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Հնդկաստանի Հանրապետությունում ՀՀ դեսպան Արա Հակոբյանը, համատեղության կարգով, նշանակվել է Շրի Լանկայի Ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Նյու Դելի), հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: