Ամենայն Հայոց կաթողիկոսը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ23 ապրիլի 2010 - 14:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ին Բաքվում տեղի կունեա Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Մայր Աթոռ Սբ.Էջմիածնի մամլո ծառայության ղեկավար քահանա Վահրամ Մելիքյանը: Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ապրիլի 26-ին կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի ԱՊՀ կրոնական առաջնորդների գագաթնաժողովին: Գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նորին Սրբության եռակողմ հանդիպումը շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի և Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net ին իրազեկ աղբյուրներից, Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի մասնակցությունը հարցականի տակ է նրա առողջական վիճակի պատճառով: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՌԴ–ն չի առաջարկել ՀՀ-ին դուրս բերել իր բոլոր սահմանապահներին Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Արցախի նաև մյուս ղեկավարների ապօրինի կալանքը Դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունները Երևանի ոստիկանապետ. Սովորական ծառայություն է, մեծաթիվ չէ Ազատության հրապարակ տանող հատվածներում արգելապատնեշներ են դրված, հարակից փողոցները փակ են Խաչատուրյանը և ՎԶԵԲ նախագահը քննարկել են ՀՀ կապիտալի շուկայի զարգացումը, ենթակառուցվածքների ֆինանսավորումը Կողմերը երկուստեք բարձր են գնահատել համատեղ իրականացվող ծրագրերը |