23 ապրիլի 2010 - 14:56 AMT
Հայաստանում Լեհաստանի դեսպան. 1915թ. իրադարձությունների ճանաչումով Թուրքիան կանցնի ինքնամաքրման գործընթաց

Կգա ժամանակ և թուրք ժողովուրդը կգիտակցի և կճանաչի 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ողբերգությունը: Այդ մասին, ելույթ ունենալով “Դեր-Զորից մինչև Կատին” միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Երևանում “Եվրասիա” համալսարանը, հայտարարել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին: “Եթե հայ հասարակությունը ժեստ է սպասում Թուրքիայի կողմից, ապա ես կասեմ, որ պատմության գիտակցումը և հասկացումը որոշակի գործընթաց է: 1915թ. իրադարձությունների ճանաչումով Թուրքիան կանցնի ինքնամաքրման գործընթաց, որին կհետևի զղջում: Սակայն սա գործընթաց է, որը պետք չէ արագացնել”,- ասել է լեհ դիվանագետը: Նա նշեց, որ 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունները բացել են սարսափելի ողբերգությունների դարը, ինչպիսիք են Հոլոքոսթը, Կատինի դեպքերը և այլն: