23 ապրիլի 2010 - 15:01 AMT
Հայ արվեստագետներն ու գիտնականները կոչ են անում Չիանաստանին ճանաչել Հայոց Ցեղասպանությունը

Հայ արվեստագետների ու գիտնականների մի խումբ դիմել է Չինաստանի կառավարությանը կոչով` ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: "Մենք կոչ ենք անում բարեկամ չին ժողովրդին միացնել նրա հզոր ձայնը համաշխարհային հանրությանը, ճանաչելով Հայոց ցեղասպանությունն և դատապարտելով ազգամիջյան ատելության, ազգային խտրականության ու թշնամանքի բոլոր դրսևորումները, որպեսզի նման ողբերգությունն երբեք չկրկնվի մարդկային պատմության մեջ", ասված է նամակում: Դիմումը ստորագրել են Տիգրան Խզմալյանը, Լևոն Աբրահամյանը, Զարուհի Մուրադյանը, Հրանուշ Խարատյանը, Լևոն Չուգասզյանը, Աշոտ Ադամյանը և ուրիշները:

Վաղը ապրիլի 24-ին ժամը 12։15-ին Տիգրան Խզմալյանը նամակը կհանձնի դեսպանատուն։