Էդուարդ Շարմազանով. Հայաստանը հետ չկանչեց Արձանագրությունների տակ դրված իր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան23 ապրիլի 2010 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահի երեկվա հայտարարությունը հայ-թուրքական գործընթացը սառեցնելու մասին մի քանի ազդակ էր պարունակում, որոնք ուղղված էին ինչպես համաշխարհային հանրությանն, այնպես էլ Թուրքիային: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Հայաստանի հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Էդուարդ Շարմազանովը: Ըստ Շարմազանովի, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկ անգամ ևս հաստատեց հայկական կողմի դիրքորոշումը` հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, ինչը չես ասի Թուրքիայի մասին: “ՀՀ նախագահը նշել է, որ Հայաստանը վերջնականապես դուրս չի գալիս հայ-թուրքական գործընթացից, այլ ուղղակի սառեցնում է այն: Եվ այն փաստը, որ Ս.Սարգսյանի ուղերձը ողջունեցին Ֆրանսիայի նախագահը և Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականը, վկայում է այն մասին, որ տերությունները հավանություն են տալիս հայկական կողմի որոշմանը”,-պարզաբանել է նա: Շարմազանովը շեշտադրել է ՀՀ նախագահի այն արտահայտությունը, թե Ցեղասպանության միջազգային ճանաչմանն արձանագրությունների միջոցով խոչընդոտելու թուրքական փորձերն անընդունելի են, և նրա կոչն, ուղղված միջազգային հանրությանը` Ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ընդ որում, պատգամավորը հավելել է, որ Հայաստանը սառեցրել է հայ-թուրքական գործընթացը, քանի որ Թուրքիան այս պահին պատրաստ չէ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների: “Սակայն, մենք հետ չկանչեցինք Արձանագրությունների տակ դրված մեր ստորագրությունը, քանի որ այնտեղ նախապայմաններ չկան”,-ասել է նա: Ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Շարմազանովը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության ամենակարևոր հարցը ԼՂՀ կարգավիճակի ճանաչման հարցն է: “Հայկական կողմը միակողմանի զիջումների չի գնա: ԼՂՀ-ն չի կարող լինել անկախ Ադրբեջանի կազմում: Միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը դուրս կբերի իր զորքերը Շահումյանից և հայկական այլ զավթած տարածքներից, որպեսզի հայ փախստականները կարողանան վերադառնալ այնտե, մենք կկարողանանք քննարկել այլ հարցեր”,-հայտարարել է Շարմազանովը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |