Երուսաղեմի հայերը բողոքի ցույց կկազմակերպեն Թուրքիայի դեսպանատան առջև23 ապրիլի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Երուսաղեմում և Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան առջև տեղի կունենա բողոքի ցույց` Անկարայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման դեմ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է “Հայ դատի” Երուսաղեմի ներկայացուցիչ Ժորժետա Ավագյանը, բողոքի ակցիաներին կմասնակցի շուրջ 300-400 մարդ: Ապրիլի 24-ի առավոտյան Իսրայելի հայկական եկեղեցիներում և ՀԱԵ Երուսաղեմի թեմում կմատուցվի պատարագ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա կգտնվեն Քնեսեթի, կառավարության անդամներ, հայ համայնքի ներկայացուցիչներ: Ժ.Ավագյանը հայտնել է, որ այս շաբաթ “Հայ դատի” Երուսաղեմի ներկայացուցչությունը նամակ է հղել Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին, որտեղ կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է ԱՆ․ Տավուշում գործընթացի վերաբերյալ կեղծ թեզեր են հնչում Դրանցից ամենատարածվածներին նախարարությունն անդրադարձել է իրավական տեսանկյունից |