Ամերիկայի Հայոց Ցեղասպանության Թանգարանում բացվեց ՀԱԻ հետազոտական գրադարանը23 ապրիլի 2010 - 20:55 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայոց Ցեղասպանության Թանգարանը բացեց Հայ Ազգային Ինստիտուտի (ՀԱԻ) հետազոտական գրադարանը: Բացումը նախատեսված էր համակցել Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի հետ: Լինելով Հայոց Ցեղասպանության Թանգարանի բաղկացուցիչ մասը` Հայ Ազգային Ինստիտուտի գրադարանը ընդհանուր նախագծի կարևորագույն հատվածն է:Ինչպես նշեց թանգարանի հոգաբարձու և կառույցի խորհրդի նախագահ Վան Գրիգորյանը, թանգարանային նախագծի փուլերից առաջինը ՀԱԻ-ի գրադարանն է, որը սկզբում կծառայի գիտական հետազոտությունների համար: Դրանից հետո ծրագրվում է գրադարանի բացումը պատմական բանկի շենքում, կից հողատարածքների վերածումը հիշատակի այգու և 1334 G փողոցի վրա գտնվող թանգարանի գրասենակային շենքի ծայրամասային հատվածի վերանորոգումը, որն ապագայում հնարավոր կլինի ընդարձակել: "Ես անչափ հպարտ եմ, որ իմ պապի` դեսպան Հենրի Մորգենթաուի ժառանգությունը կպահպանվի և արժանի կերպով կգնահատվի Վաշինգտոնում տեղակայված այս ինստիտուտում և թանգարանում: Ես առ այսօր հպարտ եմ իմ պապի որոշմամբ` խիզախորեն բարձրաձայնել Օսմանյան Կայսրությունում հայ ժողովրդի դաժան ճակատագրի մասին, որը 20-րդ դարի սկզբին ենթարկվեց Ցեղասպանության: Ես հուսով եմ` նա կշարունակի օրինակ ծառայել պետական ոլորտում աշխատող ապագա սերունդների համար",- ընդգծել է Հենրի Մորգենթաու Երրորդը, որը Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Թաթուլ Մակարյանի հետ միասին անցկացրեց կարմիր ժապավենը կտրելու և բացման հանդիսավոր արարողությունը: ՀԱԻ-ի տնօրեն Ռուբեն Ադալյանը նշեց, որ չնայած իր հագեցած հավաքածուին` ՀԱԻ-ի գրադարանը առավել հարստացել է դեսպան Մորգենթաուի անձնականգրքերով, որոնք մեզ նվիրաբերել է իր թոռը: Բացման արարողությանը ներկա էին նաև Սրբուհի Պողոսյանը Հայկական Դեսպանատնից, Լեռնային Ղարաբաղի մշտական ներկայացուցիչ Ռոբերթ Ավետիսյանը, ինչպես նաև Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին, ինչպես նաև Հայկական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ասոցացիայի (ՀՈՒՀԱԱ) տնօրեն Մարկ Մամիկոնյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |