24 ապրիլի 2010 - 12:53 AMT
Հայաստանում Ռուսաստանի դեսպանը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: “Ցեղասպանությունը մեծ չարիք է, մարդու սպանությունը ոչինչ չի կարող արդարացնել: Դա մեծ ողբերգություն է ողջ մարդկության համար”,-ասել է Վ.Կովալենկոն, հաղորդում է PanARMENIAN.Net-ի թղթակիցը: Ըստ նրա, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որպեսզի ապագայում նման ողբերգությունները չկրկնվեն: