24 ապրիլի 2010 - 12:55 AMT
Հրանուշ Հակոբյան. Միայն Ցեղասպանությունը ճանաչելով Թուրքիան կարող է քաղաքակիրթ երկիր դառնալ

Եթե համաշխարհային հանրությունը փորձեր “թուրք ասկյարի” ձեռքը բռնել, աշխարհում ցեղասպանությունները չէին կրկնվի: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Հակոբյանի խոսքերով, թուրքական իշխանություններն այսօր պետք է դադարեն խեղաթյուրել պատմությունը և թեկուզ այդ քայլով ինչ-որ կերպ ազատվեն այն բեռից, որը նրանք ժառանգել են իրենց նախնիներից: “Միայն Ցեղասպանության ճանաչումով Թուրքիան կարող է քաղաքակիրթ երկիր դառնալ և ընդունվել այլ պետությունների կողմից”,- ասել է նա: