Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար

Սերժ Սարգսյան. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար

PanARMENIAN.Net - “Ռազմական գործողությունների վերսկսման վտանգ կա և կլինի այնքան ժամանակ, քանի դեռ մեր տարածաշրջանում չեն հաստատվել խաղաղություն և կայունություն, քանի դեռ հակամարտության կողմերի միջև չի ստորագրվել գործուն խաղաղության պայմանագիր”,- հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է համարում նա արդյոք ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում: Ուղղակի որոշ մարդիկ Ադրբեջանում, նրա խոսքերով, տառապում են հայատյացութամբ և ռազմատենչ դեմագոգիայով: Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու փորձն ուղղակի արկածախնդրություն է, որն աղետաբեր կլինի Ադրբեջանի համար: Այդպիսի զարգացումը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, լարվածության նոր օջախներ ստեղծել, բայց ոչ մի կերպ չի լուծի ԼՂ հիմնախնդիրը”,- ավելացրել է ՀՀ նախագահը:

“Հակիրճ պատասխանը հետևյալն է. ոչ, ես մոտ ժամանակները պատերազմի վտանգ չեմ տեսնում: Ես բազմիցս ասել եմ, որ մեր Զինված ուժերը միշտ պետք է համարեն, որ հենց վաղը կարող են ռազմական գործողություններ սկսվել”,- ասել է Սերժ Սարգսյանը “ՌԻԱ Նովոստի” գործակալությանը տված հարցազրույցում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---