24 ապրիլի 2010 - 13:31 AMT
Էդուարդ Պոլատով. Հայոց ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին պետք է Թուրքիային

“Հանցագործությունը կատարվել է մարդկության աչքի առաջ: Հանցագործը բռնվել է հանցանքի վայրում: Հանցագործի անունն է Թուրքիա: Թուրքիան վաղ թե ուշ պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը և զղջա արածի համար, և դա առաջին հերթին պետք է հենց նրան: Որպես Հայաստանում հունական համայնքի ղեկավար` կարող եմ ասել, որ հայ ժողովրդի հանդեպ գործած հանցագործության համար ապաշխարանքը բավարար կլիներ Ցեղասպանություն ապրած բոլոր ժողովուրդների համար”,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի հունական համայնքի ղեկավար Էդուարդ Պոլատովը: