24 ապրիլի 2010 - 15:54 AMT
Թուրքիայի նախագահը կոչ է անում “լուռ դիվանագիտություն” վարել Հայաստանի հետ

Որոշ ժամանակով առաջացել է “լուռ դիվանագիտություն” անցկացնելու անհրաժեշտություն: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Հայաստանի կողմից հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը կասեցնելու առիթով: Նրա խոսքերով, Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ բավական հստակ է: “Թուրքիան պարզ քաղաքականություն է վարում Կովկասի հարցում: Նրա նպատակը տարածաշրջանում կայունություն ապահովելն է: Անկեղծ ասած, ստատուս-քվոն Կովկասում ոչ մեկին ձեռնտու չէ: Անհրաժեշտ է փոխել այդ ստատուսը և ապահովել խաղաղություն և համագործակցություն: Ուստի բոլորը պետք է ուշադիր լինեն հարցի յուրաքանչյուր ասպեկտի նկատմամբ: Ըստ երևույթին, որոշ ժամանակով առաջացել է “լուռ դիվանագիտություն” վարելու անհրաժեշտություն, որն արդեն վաղուց իրագործվում է”,- ասել է Գյուլն, ավելացնելով, որ բանակցային գործընթացն ամբողջությամբ դադարեցված չէ, հաղորդում է Anatolian News Agency-ն: