Մարկո Պիգին. “ Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է”24 ապրիլի 2010 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Իտալացի լուսանկարիչ Մարկո Պիգինն այս օրերին գտնվում է Հայաստանում և Հայոց ցեղասպանության վերաբերյալ լուսանկարների ռեպորտաժ է պատրաստում: “Ես կարծում եմ, որ Հայաստանի համար սա տխուր օր է: Ես ցավում եմ, որ մարդիկ ղեկավարվում են միայն իրենց քաղաքական շահերով”, - PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրուցելիս ասել է Պիգինը և ավելացրել, որ այսօր թուրք ժողովուրդը շատ դժվարին խնդրի առաջ է կանգնած, քանի որ պատմություն չգիտի: Նրա խոսքերի համաձայն, Թուրքիայի ժողովուրդը իր կառավարության հակահայկական քարոզչության զոհն է: “Ես հույս ունեմ, որ և’ հայ, և’ թուրք ժողովրդի համար ապագան խաղաղ կլինի: Սակայն Տրապիզոնում ես տեսա, որ Թուրքիայի ժողովուրդը շատ բացասաբար է տրամադրված: Ես չէի կարողանում խոսել մարդկանց հետ, իսկ երբ նրանք թուրք ժողովրդի ցեղասպանության մասին սկսեցին պատմել, ես այլևս ոչինչ չկարողացա ասել”, - ավելացրել է իտալացի լուսանկարիչը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ Արևմուտքն անդադար խոսում է Վրաստանի ցույցերից՝ անտեսելով ՀՀ–ի ակցիաները Նա խոսել է Հայաստանում ցուցարարների զանգվածային բերման ենթարկելու դեպքերի մասին Արևմուտքի «մեռելային լռության» մասին Տավուշում սահմանազատված հատվածների արձանագրության ստորագրման ժամկետը լրանում է Հստակ չէ նաև հարցը, թե արդեն իսկ սահմանազատված հատվածներից Հայաստանի Զինված ուժերն արդեն պետք է ե՞տ քաշվեն, թե՞ դեռ ոչ Գրավյալ Արցախում տոնելու են ռուս խաղաղապահների դուրսբերումը․ Հանդիսավոր արարողություն է լինելու Հարթակում, որտեղ անցնելու է միջոցառումը, տեղադրված են Ադրբեջանի և ՌԴ դրոշներ ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի |