24 ապրիլի 2010 - 17:55 AMT
Հռիփսիմե Մարգարյան. “Հուսով եմ, որ այսօր ԱՄՆ նախագահն իր խոսքում վերջապես կարտասանի ցեղասպանություն բառը”

“Մենք բոլորս եկել ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու: Չպետք է մոռանալ այդ հանցագործությունը, և Աստված տա, որ մոտ ապագայում Թուրքիան ընդունի Հայոց ցեղասպանությունը”, - ասել է Հայաստանի Հանրային խորհրդի երիտասարդական ենթակոմիտեի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում:

Նա նաև հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր այսօրվա ելույթում վերջապես կարտասանի ցեղասպանություն բառը: