24 ապրիլի 2010 - 19:01 AMT
Բեյրութում շուրջ 60 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին

Բեյրութում շուրջ 60 հազար մարդ է մասնակցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հանրահավաքին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտնել Բեյրութի “Ազդակ” թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: “Հանրահավաքում, որը սկսվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի նստավայրի մոտ, մասնակցեցին բոլոր երեք ավանդական հայկական կուսակցությունները, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ: Երթին միացել են նաև կաթոլիյկ և բողոքական հայերի ղեկավարները: Հանրահավաքում բանախոսները խոսել են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և համաշխարհային հանրության կողմից Թուրքիայի դատապարտման անհրաժեշտության մասին”,-ասել է նա: Քանդահարյանը հավելել է նաև, որ Բեյրությում տեղի են ունեցել նաև մշակութային միջոցառումներ, մասնավորապես, Հայոց ցեղասպանության մասին փաստագրական ֆիլմեր են ցուցադրվել գերմանական արխիվներից: