24 ապրիլի 2010 - 20:32 AMT
Օբաման կրկին օգտագործեց “Մեծ Եղեռն” տերմինը` խուսափելով “ցեղասպանություն” բառեզրից

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավանդական ուղերձով դիմել է ԱՄՆ հայ համայնքին, որտեղ ինչպես և նախորդ տարի օգտագործել է “Մեծ Եղեռն” տերմինը` խոսելով Հայոց ցեղասպանության մասին:

“Հիշատակի այս սգո օրը մենք հիշում ենք 95 տարի առաջ կատարված XX դարի ամենասարսափելի ոճրագործության, պատմության ամենամութ էջի մասին, երբ Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայ սպանվեց: Ես չեմ փոխել իմ կարծիքը 1915 թվականի իրադարձությունների մասին և գտնում եմ, որ պատմությունը փոխել հնարավոր չէ: Այսօր մենք պետք է դասեր քաղենք անցյալից: “Մեծ Եղեռնը” հայ ժողովրդի ամենողբերգական էջն է և մենք պետք է հիշենք դա` չկրկնելու համար անցյալի սխալները:

Ես ողջունում եմ այն թուրքերին, որոնք փրկում էին հայերին 1915 թվականին և նրանց, ով այժմ պատրաստ է երկխոսության: Թուրքիան պետք է հաշտվի իր պատմության հետ: Թուրքերն ու հայերը պետք է միասին ճանաչեն սեփական պատմությունը: Ոչ ոք չի կարող վերադարձնել “Մեծ Եղեռնի” ժամանակ սպանվածներին: Սակայն վերջի 95 տարվա հայ ժողովրդի նվաճումները վկայում են հայերի տաղանթի, տոկունության մասին, ինչը հանդիմանանք է բոլոր նրանց, ով փորձել է ոչնչացնել այդ ժողովրդին: Հայ ժողովրդի տոկուն ոգին վկայում է այն մասին, որ այն հնարավոր չէ կոտրել: Հայերը ստեղծեցին անկախ Հայաստան, որը համաշխարհային հանրության անդամ դարձավ: ԱՄՆ-ում բնակվում են 1915թ. իրադարձությունների ժառանգները, որոնք մեծ ավանդ ունեն Միացյալ Նահանգների բարգավաճման գործում: Այսօր մենք հայերի հետ միասին հիշում ենք 1915 թվականի իրադարձությունները և հույսով նայում ենք դեպի ապագան”,-ասվում է ԱՄՆ նախագահի ուղերձում: