25 ապրիլի 2010 - 09:20 AMT
Դամասկոսում հարգանքի տուրք մատուցեցին XX դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին

Դամասկոսի հայկական եկեղեցում այսօր Հայոց ցեղասպանության զոհերին սուրբ պատարագ է մատուցվել: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հաղորդեց Սիրիայի հայ համայնքի ներկայացուցիչ, Արաբ գրողների միության անդամ Նորա Արիսյանը, ապրիլի 24-ին Դամասկոսում հուշ-երեկո կկայանա հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ: "Վաղը Սիրիայի հայերը կայցելեն Դեյր Զօր, որտեղ հոգեհանգստյան պատարագ կմատուցվի Ցեղասպանության զոհերին",- ասել է նա:

Մոտ օրերս Դամասկոսում լույս կտեսնի Նորա Արիսյանի "Դեյր Զօր" գիրքը: