25 ապրիլի 2010 - 09:23 AMT
"Վերադարձիր հայրենիք" ակցիայի շրջանակներում Դուբայից մոտ 35 ընտանիքներ տեղափոխվել են ՀՀ

Մենք որոշեցինք հայրենիք վերադառնալ, որպեսզի այլևս Սփյուռք չլինի, և համատեղ ջանքերով պայքարենք հանուն Ցեղասպանության ճանաչման: Մենք պետք է Թուրքիայից պահանջենք Ցեղասպանության մեկուկես միլիոն զոհերի արյունը",- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Դուբայից ընդմիշտ Հայաստան տեղափոխված Աբրահամ Ապենյանը:

Ապենյանը նկատեց, որ արդեն մեկ տարի է, ինչ ինքն իր ընտանիքի հետ Հայաստան է տեղափոխվել: "Մեր "Վերադարձիր հայրենիք" ակցիայի շրջանակներում մեկուկես տարվա ընթացքում Դուբայից մոտ 35 ընտանիքներ են տեղափոխվել ՀՀ",- նկատեց նա` ավելացնելով, որ այս տարվա հունիսի վերջին կվերադառնան ևս 15 հայ ընտանիքներ: Ապենյանը Սփյուռքի բոլոր հայերին նույնպես կոչ արեց հայրենի հող վերադառնալ, որպեսզի հայերը մեկ հայրենիք ունենան:

Հայրենադարձը հաղորդեց նաև, որ ապրիլի 24-ին Դուբայում միշտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ են անցկացվում: