Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը

Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը քննադատել է ԱՄՆ նախագահի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը` նվիրված Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ըստ նրա, Թուրքիայի համար անընդունելի է այն, որ Օբաման իր ուղերձում օգտագործեց “Մեծ Եղեռն” բառեզրը:

Ահմեդ Դավութօղլուն նշել է, որ իր երկիրը դեմ է քաղաքականացված պատմական իրադարձությունների մեկնաբանությանը և հավելել է, որ ճիշտ չի համարում Օբամայի հայտարարությունը: Նա ասել է, որ պատմական հարցերով պետք է զբաղվեն պատմաբանները: “Նման հարցերը պետք է քննարկվեն միայն երկրներում , որոնք անմիջական առնչություն ունեն այդ հարցրեի հետ: Ոչ գործադիր մարմինները, ոչ խորհրդարանները չեն կարող որոշումներ կայացնել պատմական հարցերի շուրջ”,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը:

“Մենք խորապես ափսոսում ենք այդ հայտարարության մասին, որը սխալ և միակողմանի քաղաքական ընկալման արդյունք է”,-նշել է Ահմեդ Դավութօղլուն, հաղորդւոմ է Թուրքիայի ԱԳՆ մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---