25 ապրիլի 2010 - 10:02 AMT
Սյուզի Քենտիկյանը պաշտպանեց իր տիտղոսները Նադյա Ռաոյի հետ մենամարտում

Թեթևագույն քաշային կարգում WBA, WBA WIBF վարկածներով աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Սյուզի Քենտիկյանը (Գերմանիա) ապրիլի 24-ին Համբուրգում հաջողությամբ պաշտպանեց իր տիտղոսները` հաղթելով պարտություն չունեցող Նադյա Ռաոյին (Գերմանիա):

Մենամարտը ավարտվեց 10 ռաունդից հետո, որի արդյունքում մրցավարների կարծիքները կիսվեցին` երկուսը ավելի ուժեղ համարեցին Քենտիկյանին`96:94 հաշվով, իսկ երրորդն առավելությունը տվեց Ռաոյին` 96:95 հաշվով:

Հիշեցնենք, որ Սյուզին (ռինգում նրան անվանում են Մարդասպան-թագուհի) ռինգ է դուրս եկել 27 անգամ, որից 16-ում հաղթել է նոկաուտով, իսկ 11-ում` միավորներով: Նա չի կրել ոչ մի պարտություն: