Ուրուգվայի նախագահը մասնակցել է Հայոց ցեղասպանության 95-ամյակին նվիրված միջոցառմանը26 ապրիլի 2010 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան ապրիլի 24-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության 95 ամյակի կապակցությամբ Մոնտեվիդեոյում կազմակերպված միջոցառմանը, որի ընթացքում Ուրուգվայի մայրաքաղաքի “Արմենիա” անունը կրող հրապարակում տեղադրվել է Հայաստանից բերված խաչքար: Երկրի նախագահը հրապարակ է ժամանել Հայ Առաքելական եկեղեցու Ուրուգվայի թեմի առաջնորդ Հակոբ արք. Գլնջյանի կողմից խաչքարի օծման ժամանակ և մոտ 25 րոպե մասնակցել է արարողությանը: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ուրուգվայի կրթության և մշակույթի նախարար Ռիկարդո Էլրիխը և սպորտի ու զբոսաշրջության փոխնախարար Լիլիան Քեշիշյանը: Ընթերցվել են նաև Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Արգենտինայում և համատեղության կարգովª Ուրուգվայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ուղերձները խաչքարի բացման կապակցությամբ: Մոնտեվիդեոյի “Արմենիա” հրապարակում խաչքարի տեղադրումը ձեռնարկել են Ուրուգվայի ՀԲԸՄ-ի ու ՍԴՀԿ-ի տեղական կառույցները, Հայ ազգային կենտրոնը և “Արմենիա” հրապարակի հանձնախումբը: Խաչքարի հեղինակն է հայաստանցի վարպետ Ռուբեն Նալբանդյանը, բարերարըª ուրուգվահայ Կարլոս Կեցոյանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |