Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ռոլան Բլումը բարձրացրել է ջավախահայության խնդիրները26 ապրիլի 2010 - 12:35 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռոլան Բլումը, Ֆրանսիայի խորհրդարանականների պատվիրակության կազմում 2010թ. ապրիլի 13-16-ին Թբիլիսի կատարած այցի շրջանակներում, Վրաստանի խորհրդարանի և կառավարության ներկայացուցիչների հետ իր հանդիպումների ընթացքում բարձրացրել է ջավախահայության իրավունքների ոտնահարման խնդիրը: Պատգամավորի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները չեն լուծում ջավախահայության առջև ծառացած խնդիրներն էթնկիական փոքրամասնությունների պաշտպանության եվրոպական ժողովրդավարական չափանիշներին համապատասխան: Իր հանդիպումների ընթացքում պրն Բլումը հատուկ կենտրոնացել է վրացական իշխանությունների կողմից շինծու մեղադրանքներով 10 տարվա ազատազրկման դատապարտված ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի վրա: Ֆրանսիացի խորհրդարանականի կողմից նշվել է, որ վրացական իշխանությունները, հետապնդելով ջավախահայ ակտիվիստին, առաջնորդվում են ակնհայտ քաղաքական շարժառիթներով: Վրացական պաշտոնյաները չեն ընդունել պատգամավորի փաստարկները՝ փորձելով համոզել պրն Բլումին, որ Վահագն Չախալյանը «մի սովորական խուլիգան» է, որը կրում է իր «արժանի» պատիժը: Ներկայացնելով Վրաստան այցի շրջանակներում Ջավախքի խնդիրների շուրջ իր ունեցած քննարկումների արդյունքները՝ պրն Բլումը հավաստիացրեց «Երկիր» միությանը, որ նա շարունակելու է ջավախահայության իրավունքների պաշտպանության իր ջանքերը և մասնավորապես, քայլեր է ձեռնարկելու Վահագն Չախալյանի հարցը Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի 2010թ. ապրիլի 26-30-ի նստաշրջանում բարձրացնելու ուղղությամբ, հաղորդում է “Երկիր” միությունը: Ջավախք Ջավախքն հնուց ի վեր բնակեցված է եղել հայերով, ինչի մասին վկայում են ինչպես հայկական, այնպես էլ վրացական, արաբական, թուրքական եւ այլ աղբյուրները: Ըստ վրաց Լեոնտի Մրովելիի աղբյուրի, IV դարի սկզբում Ջավախքի բնակչության խոսակցական լեզուն հայերենն էր: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա |