26 ապրիլի 2010 - 13:16 AMT
Հայոց ցեղասպանության հարցը պետք է քննարկվի Հաագայի Միջազգային դատարանում

Մոսկվայի Հայկական ազգային -մշակութային ինքնավարության խորհրդի նախագահի տեղակալ Արմեն Տեր-Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր պետությունների խորհրդաններին ու նրանց ղեկավարներին, միջազգային կազմակերպություններին և կոչ է արել արտասահմանյան երկրների ղեկավարներին ճանաչել մարդկության դեմ գործած հրեշավոր հանցագործությունը: Այս ուղերձը “Դոնի Նոր Նախիջևանի հայկական համայնք” Ռոստովի տարածաշրջանային հասարակական կազմակերպության կողմից կազմակերպած ցույցի ժամանակ առաջարկվել է Ռոստովի մարզի 300 հազարանոց հայ համայնքի անունից: Տեր-Սարգսյանը նաև կոչ է արել պետությունների խորհրդարաններին ու դրանց ղեկավարներներին, դատական ատյաններին, միջազգային, իրավապաշտպան և այլ հասարակական կազմակերպություններին նախաձեռնել Հաագայի Միջազգային դատարանում Օսմանյան կասյրությունում 1915-1953թթ. Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման քննարկման հարցը:

Հաագայի Միջազգային դատարանում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկելու հնարավորությունը, ինչպես նաև դատական կարգով այդ հանցագործության ճանաչման հեռանկարները ՀՀ նախագահ Սերժ Սարգասյանի և ՀՀ արդարադատությւան նախարար Գևորգ Դանիելյանի հետ հանդիպման ժամանակ դիտարկել են Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազ Լուիս-Մորենո-Օկամպոն և ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյի ղեկավար Յանեշ Լենարիչը Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ֆեդերացիայի (FIDH) 37-րդ միջազգային ֆորումի ժամանակ:

Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ. Հայոց ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է և համաձայն 1948թ. ՄԱԿ “Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և դրա համար պատժելու մասին” կոնվենցիայի և 1968թ. “Ռազմական հանցագործությունների և մարդկության հանդեպ հանցագործությունների վերաբերյալ վաղեմության ժամկետ չկիրառելու մասին” կոնվենցիաների, այն վաղեմության ժամկետ չունի: