Պերճ Զեյթունցյան. Այս աշխարհի ուժեղների վրա արվեստը չի ազդում` նրանք իրենց շահերն ունեն

Պերճ Զեյթունցյան. Այս աշխարհի ուժեղների վրա արվեստը չի ազդում` նրանք իրենց շահերն ունեն

PanARMENIAN.Net - Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն դա է հասկանում, գտնում է գրող-հրապարակախոսը

PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին, թե կարող է արդյոք Ցեղասպանության թեմայի արտացոլումն արվեստում որոշիչ դեր խաղալ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, գրող-հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը պատասխանել է. “Ես ինքս մի քանի գրական ստեղծագործություն եմ գրել Հայոց ցեղասպանության թեմայով: Եվ որքան էլ տանջվես, նրանք տեղից չեն շարժվելու, եթե շահերը չհամընկնեն: Աշխարհը դատապարտում է ուժի լեզուն, սակայն միայն այդ լեզուն է հասկանում ”:

Պերճ Զեյթունցյան

Պերճ Զեյթունցյան` հայ գրող-հրապարակախոս, 1990-1991թթ. Հայաստանի մշակույթի նախարար: Ծնվել է 1938թ. հունիսի 18-ին Ալեքսանդրիայում (Եգիպտոս): 1948թ. հայրենադարձվել է Հայաստան: Պատմվածքների առաջին ժողովածուն լույս է տեսել 1956թ.: 1963թ. ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը: 1963-1964թթ. սովորել է Մոսկվայի բարձրագույն կուրսերում: Աշխատել է որպես խմբագիր “Հայֆիլմ” կինոստուդիայում (965-1968), ինչպես նաև որպես գլխավոր խմբագիր հեռուստաֆիլմերի “Երևան” ստուդիայում (1965-1975): Եղել է Հայաստանի Գրողների միության քարտուղար (1975-1986): Պերճ Զեյթունցյանը մի շարք գրքերի հեղինակ է. “Ամենատխուր մարդը”, “Նրա առաջին ընկերը”, “20-րդ դարի լեգենդը”, “Փարիզի համար”, “Մեր թաղի ձայները”: Պիեսներն են` “Աստվածների կանչը”, “Լեգենդ ավերված քաղաքի մասին”, “Հիսուս Նազովրեցին և նրա աշակերտները”, “Կանգ առ, երկրագունդ”, “Ոտքի, դատարանն է գալիս”, “Մի նայիր հայելուն” և այլն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---