2010-ը ծանր տարի կլինի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար26 ապրիլի 2010 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա տարում Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրներին սպասվում է դանդաղ տնտեսական ապաքինում համաշխարհային ճգնաժամից, և ֆինանսական սղության խնդիրներ ունեցող երկրների սոցիալական ծախսերը պետք է թիրախային լինեն` ուղղված խիստ կարիքավոր և խոցելի խմբերին, նշել է Համաշխարհային բանկն ապրիլի 23-ին Բանկի և ԱՄՀ-ի` գարնանային հանդիպումների շրջանակում կայացած ճեպազրույցի ժամանակ: “Գլոբալ տնտեսական ճգնաժամից ամենաշատը տուժել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող շուկաներով երկրները, և հավանաբար, տնտեսական աճն այստեղ դանդաղ է ընթանալու”,- ասել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարցերով ՀԲ փոխնախագահ Ֆիլիպ Լե Ուերուն: Նրա խոսքերով, 2010-ը ծանր տարի կլինի տարածաշրջանի համար, իսկ տնտեսական աճը նախատեսվում է 3 տոկոսի մակարդակով, 2011-2013թթ. հեռանկարները մխիթարական չեն, քանի որ աճելու է գործազրկությունը: Համաձայն աղբյուրի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել տարածաշրջանում աղքատության կրճատման վրա: 2009-ին աղքատների թիվն ավելացել է 13 մլն-ով` 15մլն-ով նվազելու փոխարեն, ինչպես սպասվում էր ճգնաժամից առաջ, հատկապես առավել շատ են տուժել Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Մոլդովան: Արդյունքում 40 մլն մարդ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող երկրներում ապրում է օրական 2.5 դոլարից քիչ գումարով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |