Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը26 ապրիլի 2010 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Երևանում տեղի կունենա Զարգացման եվրասիական բանկի ներկայացուցչության բացման արարողությունը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի, ՀՀ ԿԲ ներկայացուցիչների և բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովի մասնակցությամբ, PanARMENIAN.Net ի թղթակցին են հայտնել ՀՀ կառավարության մամլո ծառայությունում: Ըստ աղբյուրի, առաջիկա արարողության շրջանակներում նախատեսվում է 5 համաձայնագրի կնքում Հայաստանի և բանկի միջև, այդ թվում նաև ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը, ինչը թույլ կա բանկին ավարտել ՀՀ տարածքում հավատարմագրման հետ կապված ձևակերպումները: Զարգացման եվրասիական բանկը (ԶԵԱԲ) պաշտոնապես իր գործունեությունը սկսել է 2006թ. հունիսի 16-ին, ունի միջազգային կազմակերպության կարգավիճակ, նրա գործունեությունը կանոնակարգվում է միջազգային իրավունքով: 2008թ. դեկտեմբերին բանկի Խորհուրդը, քննարկելով Հայաստանի դիմումը, հավանություն է տվել նրա անդամակցությանը բանկին: 2009թ. փետրվարի 3-ին ՀՀ խորհրդարանը վավերացրել է Զարգացման եվրասիական բանկի ստեղծման մասին համաձայնագիրը: ՀՀ նախագահը համապատասխան օրինագիծը ստորագրեց 2009թ. փետրվարի 18-ին: 2009թ. ապրիլին Հայաստանը վճարեց իր մասնաբաժինը կանոնադրական կապիտալում և դարձավ բանկի լիիրավ անդամ: 2010թ. մայիսին տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որտեղ հավանության արժանացավ ՀՀ տարածքում բանկի գործունեության մասին համաձայնագիրը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |