Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը26 ապրիլի 2010 - 20:47 AMT PanARMENIAN.Net - Երևանում կազմակերպվել է իտալացի նկարիչ և քանդակագործ Անսելմո Ֆրանչեսկոնիի ցուցահանդեսը: Ցուցահանդեսը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել է ՀՀ մշակույթի նախարարությունը` Հայաստանում Իտալիայի դեսպանատան աջակցությամբ: Անսելմո Ֆրանչեսկոնին Հայաստանի մշակույթին և պատմությանը ծանոթացել է շնորհիվ իր կնոջ` Մարգո Թումասյանի; Նա իր կտավներում վերարտադրում է Հայոց ցեղասպանությունը: Նրա 30 աշխատանք ներկայացված է ցուցահանդեսում, որը կազմակերպվել է Հայաստանի ազգային պատկերասրահում: Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մի առիթով ասել էր, որ նկարչի մի շարք աշխատանքներ գտնվում են Ցեղասպանության ինստիտուտ- թանգարանում և նկարչի աշխատանքների հավաքածուն կընդգրկվի Հայաստանի մշակութային ժառանգության ցանկում: Ներկայում Անսելմո Ֆրանչեսկոնին ապրում և գործում է Միլանում(Իտալիա): Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |